շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը։ Դա կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։

Ինչպես ակնկալում ենք, այս միջոցառման արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ-ում ներկայումս նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն կտրամադրեն լրագրողներին», - լրագրողներին ասաց Պեսկովը։

  • Կիսվել: