շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանը խուսափեց պատասխանել, արդյոք կողմերը քննարկում են արցախյան հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, թե ոչ

Փաշինյանը խուսափեց պատասխանել, արդյոք կողմերը քննարկում են արցախյան հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, թե ոչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային Ժողովում խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, արդյոք ճիշտ էին Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովի պնդումները այն մասին, որ այսօր կողմերը քննարկում են արցախյան հիմնահարցի լուծման փուլային տարբերակը:

Պատասխանելով այդ հարցին Փաշինյանը մասնավորապես ասաց.

«Ինձ համար դժվար չէ նորից կրկնել դա: Ուղղակի ես բազմիցս անդրադարձել եմ, բացի դրանից կարծում եմ, որ բանը մի անգամ են հարցնում: Իմ պատասխանը նույն հարցին նույնն է: Եթե այլ պատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»:

Պատգամավորների պնդմանը առ այն`բանակցվե՞ լ է նման փաստաթուղթ, թե՝ ոչ, եթե ոչ, պետք է տրվի հստակ պատասխան, որ բոլորը հանգստանան, վարչապետը արձագանքեց. «Եթե իմ ոչը պետք է հանգստացնի, ապա ես նախորդ 1,5 տարվա ընթացքում բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին: Եթե այդ ոչը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին էլի հանգստացնելու կարիք լինի, ես չեմ կարող 24 ժամը… Ես ասում եմ, որ 100 անգամ հանգստացրել եմ»,- ասաց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ նա նորից կրկնեց, որ հարցը չի կարող կարգավորվել, եթե այն չարժանանա Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների հավանությանը.

«Ես մեր դիրքորոշումն եմ հայտնել, ասել եմ, որ դա մեր դիրքորոշումն է անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող մյուս որոշումներից: Երկրագնդի վրա գոյություն ունեն դիրքորոշումներ, որոնք իրենց համար գոյություն ունեն»:

  • Կիսվել: