երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Երևանը պատրաստ է հրաժարվել Բաքվի դեմ հայցերից

Փաշինյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Երևանը պատրաստ է հրաժարվել Բաքվի դեմ հայցերից

Եթե մենք տեսնում ենք, որ ռեալ հասնում ենք խաղաղության և հաստատում ենք խաղաղությունը, այսինքն՝ կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր, նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար: Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենալ, որ ապագայում էլ հայց ներկայացնելու առիթ չի լինի: Բայց տրամաբանությունը կլինի այն, որ եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ոչ իրենց, ոչ մեզ ապագայի հետ կապված հարցերի վերաբերյալ չի սահմանափակելու, որպեսզի մենք դա անենք»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: