ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը հաստատել է ընկերությունների իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը

Փաշինյանը հաստատել է ընկերությունների իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 51-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետերը՝

Հաստատել իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

 

  • Կիսվել: