չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փաշինյանը  Սյունիքի մարզպետին հանձնարարեց հսկողության տակ առնել Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

Փաշինյանը Սյունիքի մարզպետին հանձնարարեց հսկողության տակ առնել Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի հետ կապված «շատ ցավալի ու զարմանալի» տեղեկության անդրադարձավ:

«2018 թվականին ես Մեղրիում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը, որ շահագործման կհանձնվի, ընդ որում, դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրվել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում», - ասաց նա:

Վարչապետը նշեց, թե կպարզեն՝ ինչու գործը չի արվել:

Փաշինյանին լուսանկարներ են ուղարկել. «խայտառակ պատկեր է»:

Վարչապետը փոխվարչապետին ու Սյունիքի մարզպետին հանձնարարել է հսկողության տակ առնել թեման:

«Ես դա ինձ համար համարում եմ անձնական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն», - ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: