չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանը հանդիպել է Հայաստանի նախկին ղեկավարների հետ․ Մարուքյան

Փաշինյանը հանդիպել է Հայաստանի նախկին ղեկավարների հետ․ Մարուքյան

Ես տեղեկություն ունեմ, որ վարչապետը հանդիպել է Հայաստանի նախկին ղեկավարների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը բոլո՞ր նախկին նախագահների հետ է հանդիպել, Մարուքյանը պատասխանեց.

«Բոլորի չէ, կարող է ինչ-որ մեկի հետ՝ չէ, բայց մի մասի [հանդիպման մասին]՝ լսել եմ»։

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, «Ազատության» հետ զրույցում պատասխանելով վարչապետի ու Հայաստանի նախկին ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, միայն ասաց.- «Եթե նման հանդիպում տեղի ունենա, դրա մասին համապատասխան հաղորդագրություն կտարածվի»։

  • Կիսվել: