Փաշինյանը երբ հարմար է գտնում, Եկեղեցու մասին գրառում անում է, հետ քայլ չենք արել. ՔՊ-ական
Ես դա հետքայլ չեմ անվանում, հարցը շարունակում է մնալ կարևոր և մենք կշարունակենք այս թեմայով քննարկումները, բայց եկեղեցուց ակնկալում եք հանրային հնչեցված հարցադրմանը պատասխան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես հետքայլ է արել եւ այլեւս կաթողիկոսի մասին գրառումներ չի անում։
«Երբ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է գտնում՝ անում է գրառումներ, երբ որ նպատակահարմար չի գտնում, չի անում գրառումներ։ Հաջորդ անգամ հնարավորության դեպքում վարչապետին կտաք այդ հարցը։
Այո, կան օդում կախված տեղեկություններ, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, և խնդրում ենք կաթողիկոսին՝ պարզաբանել այս հարցը։
Հայաստանում տարիներ շարունակ եղել են տաբուացված թեմաներ, այս թեման ևս եղել է տաբու։ Մենք բոլորս միշտ մտածել եք այս մասին։ Հայ առաքելական եկեղեցին ունի հազարավոր հետևորդներ, ու այդ հազարավոր հետևորդները Հայաստանի քաղաքացիներ են, ու այդ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն խաբված լինելու»,–ասաց նա։
Հիշեցմանը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հետ նկար էր հրապարակում, ասում էր՝ սա բացառիկ է, այն ժամանակ չգիտե՞ր այս ամենի մասին, Խանդանյանն արձագանքեց. «Բնականաբար հանգամանքներ են ի հայտ եկել և նաև այդ հարցադրումը, որ արվել է կաթողիկոսի վերաբերյալ, դրանք հանգամանքների բերումով են ի հայտ եկել»։