շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաշինյանը այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է. Շարմազանով

Փաշինյանը այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա, հիմա այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է: Նման հարց այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով նախարարների աշխատավարձերը 1.5-2 անգամ բարձրացնելու վարչապետի գաղտնի որոշումից:

«Սա խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի և նրա բոլոր պնդումները, թե ինքը թափանցիկ է, վերաբերում է միայն երևի խորովածի փառատոններին և գինի-փարթիներին: Սա մտահոգիչ է»,-ասաց նա:

Շարմազանովը նկատեց. «Այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն «կզում» Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա և շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է  համաներման տակ է ընկնում»:

  • Կիսվել: