կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով. ԱԳՆ

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ, ՌԴ-ին դիմելու վերաբերյալ լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:

Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին», - ասել է Վահան Հունանյանը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելուն, ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է.

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»։

  • Կիսվել: