շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանն ու Էրդողանը մշտապես կապի մեջ են. Միրզոյան

Փաշինյանն ու Էրդողանը մշտապես կապի մեջ են. Միրզոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես կապի մեջ են։ Այս մասին թուրքական Անադոլու-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է. «Սա դրական դինամիկա է ապահովում երկրների հարաբերություններում»:

Միրզոյանը հավելել է, որ ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև բաց սահմանների առավելություններին, ապա օգուտներն ակնհայտ են, և դա, նրա խոսքով, առաջին հերթին կարևոր է հասարակ մարդկանց համար։

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ կողմերն այժմ քննարկում են սահմանին գտնվող պատմական Անիի կամուրջի վերականգնման նախագիծը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև սահմանամերձ գոտում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

 

  • Կիսվել: