շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները

Փաշինյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:

Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման:

Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով:

Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը և կարևորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում, վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարևորությունը:

  • Կիսվել: