հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Փաշինյանն իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ. «Հրապարակ»

Փաշինյանն իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը: Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել․․․հետեւաբար, սա եւս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»:

Ապա տողատակերով հասկացրել է, որ պետությունը նաեւ ինքն է, եւ իր դեմցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետության, մեր ինքնության դեմ։

Ի դեպ, Լյուդովիկոս 14-րդըպատմության մեջ մնացել է որպես նվաճող, հզոր բանակ ու նավատորմ ստեղծած միապետ։ Նրա շրջանը Ֆրանսիայի պատմության մեջ կոչվել է Ոսկե դար, ինքը` Արեւ արքա, որի օրոք ծաղկել են գիտությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Այնպես որ՝ համեմատության ոչ մի եզր:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: