Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ:
«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: