կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Փաշինյանն ԱԱԾ «պադվալում» ինձ ամենածանր պայմաններում է պահել. Սամվել Կարապետյան

Փաշինյանն ԱԱԾ «պադվալում» ինձ ամենածանր պայմաններում է պահել. Սամվել Կարապետյան

Ինքը մեր հայրենիքի հանդեպ ինչ անում է, դա նորմալ մարդու քայլեր չեն և ինձ ոչ ոք չի ուղարկել, ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Ռուսաստանում ոչ մի խոսակցություն ինձ հետ չի եղել ոչ մի անգամ, երևի խոսակցություն, որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի ինձ յոթ ամիս պահել ԱԱԾ-ի «պադվալում»՝ ամենածանր պայմաններում: Սովորական պայմաններում չէին պահում ինձ: Եթե դու հինգ ամիս քնում ես 42 աստիճանի տակ, երկու ամիս էլ՝ 15 աստիճանի, դա առողջության համար շատ վտանգավոր է»,-նշել է նա: 

  • Կիսվել: