կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Փաշինյանի որոշմամբ՝ ՏԿԵ նախարարության կառուցվածքում փոփոխություն կկատարվի

Փաշինյանի որոշմամբ՝ ՏԿԵ նախարարության կառուցվածքում փոփոխություն կկատարվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՏԿԵ նախարարության կառուցվածքում փոփոխություն կկատարվի․

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում ՝

1) նախարարության տնտեսագիտական վարչությունը և վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչությունը միաձուլել՝ ստեղծելով ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի վարչություն․
2) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ճանապարհների պահպանման և հիմնանորոգման վարչության գործունեությունը.
3) այդ կապակցությամբ որոշման հավելվածում՝
ա․ ուժը կորցրած ճանաչել 33-րդ կետի 6-րդ, 7-րդ և 11-րդ ենթակետերը,
բ. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ ենթակետով.
«15) ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի վարչությունը»։ 

  • Կիսվել: