շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանի որդին ոչ թե վիրտուալ, պատմական, այլ իրական հայրենիքում էր ծառայում. Գրիգորյան

Փաշինյանի որդին ոչ թե վիրտուալ, պատմական, այլ իրական հայրենիքում էր ծառայում. Գրիգորյան

2023 թ. հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարին էր` 1915 թվականից հետո ամենաողբերգականը, քանի որ իրական հայրենիքը դարձրիք պատմական։ ՀՀ Ազգային ժոովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
 
Պատգմավորը հիշեցրեց, որ ինքն անկախության սերնդի ներկայացուցիչ է, ծնվել է 1991 թվականին ու իրական հայրենիք է տեսել և ՀՀ–ում, և Արցախում։ Դիմելով իշխանության ներկայացուցիչներին` նա հայտարարեց, որ այդ իրենք են իրական հայրենիքը պատմական սարքել։
 
«Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, վիրտուալ, պատմական հայրենիքում չէր ծառայում, իրական հայրենիքում էր ծառայում, ու Նիկոլ Փաշինյանն էլ ուղղաթիռով իրական հայրենիքից պատմական հայրենիք չէր գնում, այլ իրական հայրենիքից իրական հայրենիք էր տեղափոխվում։ Հերիք է սա մանիպուլացնեք։ Պատմական ու հոգևոր հայրենիքի մասին բանավեճ ունենալու համար ես Նժդեհ ու Չարենց կկարդայի, այլ ոչ թե կգայի ու այստեղ բանավեճ կանեի։ Մինչդեռ պատմական հայրենիքի մասին խոսելը ձեզ համար ընդամենը վահան է` քողարկելու ձեր բոլոր սխալները, մեղքերը, որոնց արդյունքում դուք բերել եք այս ողբերգության»,– հայտարարեց Գրիգորյանը։
 
 

  • Կիսվել: