ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանի կոչը` համախմբել ներուժը, հասնել հաղթանակի Արցախի ինքնորոշման ճանաչմամբ

Փաշինյանի կոչը` համախմբել ներուժը, հասնել հաղթանակի Արցախի ինքնորոշման ճանաչմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին ուղերձով կոչ արեց համախմբել ներուժը, հասնել հաղթանակի Արցախի ինքնորոշման ճանաչմամբ․

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ Արցախի, սփյուռքի հպարտ քաղաքացիներ

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով նահանջ են ունեցել։ Արցախի ՊԲ-ն, ծանր մարտերով մարդուժի և տեխնիկայի կորուստներ ունենալով, վերահսկողության տակ է պահում վիճակը, բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Ես սա չեմ ասում հուսահատվելու, այլ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Մենք պետք է մեր անելիքի շուրջ խոսենք է և մեր ազգային համախմբումը քաջալերենք։

Այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա հետևյալի վրա՝ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. սա պետք է լինի մեր ջանքերի կիզակետը սփյուռքում և Հայաստանում։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք և պետք է կերտենք մեր պատմությունը. մեր նոր էպոսը, մեր հերոսամարտը, մեր Սարդարապատը։

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է Ազատ եւ Երջանիկ Արցախ, Ազատ եւ Երջանիկ Հայաստան»։

  • Կիսվել: