Փաշինյան, կերար ժողովրդին, հեռացիր… օղի թորելու սարքն էլ հետդ կտանես. Գևորգ Պետրոսյան
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոչ անելով նրան հեռանալ։
Նա, մասնավորապես, գրել է․
«Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ եղավ, ո՞ր սարի ետևում մնաց չեղարկված հանրաքվեի համար դուրս գրված 3,5 միլիարդ դրամը:
Փաշինյան, եթե վստահ ես վարկանիշիդ վրա, դե քաջություն ունեցիր, վստահության հանրաքվե անցկացրու:
Դու էլ գիտես, որ նոր ընտրությունների դեպքում 20% ձայն չես հավաքի:
Կերար ժողովրդին, հերիք ա, հեռացիր…
ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐ…
Հա, ի դեպ, օղի թորելու սարքն էլ հետդ կտանես, կարող ա մի օր քեզ այցի գանք ու հիանանք ընտանի անասուն խանձելու և օղի թորելու՝ քո ունակություններով:
Պինցետը մենք կբերենք…»։