Փաշինյա՛ն, հետ քաշիր ոստիկաններին ժողովրդից. պատգամավոր
Փաշինյա՜ն, ինչքան էլ տուգանքով բյուջե լցնես, չես կարողանալու լուծել իշխանությունդ երկարաձգելու խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պաատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
՛՛Էդ տուգանքները վաղը ճանաչվելու են անվավեր: Վրադ ծիծաղ մի շարժիր, ամոթ է...
Մի քիչ էլ մեծահոգի եղիր այլախոհներիդ նկատմամբ։
Երկրում հանցավորության մակարդակն անվրեպ աճում է, իսկ դու Ոստիկանության ամբողջ արսենալն ուղղորդում ես դեպի դիմակը...
Հասկանում եմ՝ վիճակդ օրհասական է...
Բացի քեզնից ոչ ոք մեղավոր չէ քո վիճակի համար: Ինքդ ես ընտրել արագ ինքնաոչնչացման ճանապարհը...
Անկեղծ կարեկցում եմ քեզ...
Դեռ ջահել ես, կյանք ունես ապրելու...
Հետ քաշիր ոստիկաններին ժողովրդից...
Հասկանում ե՞ս, օր-օրի ավելի ես խորացնում քո հանդեպ ատելությունը...
Քեզ տեր կանգնիր Փաշինյան, հետո ուշ կլինի...՛՛,-նշել է նա:


