«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանն այսօր Գորիսում հանրահավաքի ժամանակ արձագանքել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը։

«Պարոն Պապիկյան, խոսում ես բանակում ծառայելուց։ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին, քո ղեկավարը չի ծառայել բանակում, իսկ ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել, մեր ղեկավարը ծառայել է»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.