երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պարոն Մարուքյանը պետք է իր վարկանիշի, իր խայտառակ լինել-չլինելու մասին զբաղվի

Պարոն Մարուքյանը պետք է իր վարկանիշի, իր խայտառակ լինել-չլինելու մասին զբաղվի

«Ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանը պետք է իր հետ կապված մտահոգություններով, իր վարկանիշի, իր խայտառակ լինել-չլինելու մասին զբաղվի»,- այս այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե պատգամավորները խայտառակ կլինեն, եթե Գագիկ Ծառուկյանի կալանավորման՝ ԱԺ-ում հավանության արժանացած որոշումից հետո դատարանը չկալանավորի նրան:

«Դատարանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանին և չի ասել՝ այն մեղադրանքները, որ ներկայացվել են ԱԺ-ում, առ ոչինչ են և հիմնավոր չեն: Ընդամենը մեկ խափանման միջոցը, որը բողոքարկվելու է, գտել է, որ պետք է մի խափանման միջոցը փոխարինել մեկ ուրիշով: Հիմա իրար հերթ չտալով գալ, ասել՝ ես ասում էի, ես ասում էի, ճիշտ չէ: Պարոն Մարուքյանը վերջին մեկ տարում սովորություն ունի, ինչ լինում է նա նախապես դրա մասին ասած է լինում, դրա հետ կապված որևէ զարմանք հայտնել պետք չէ, դուք էլ արդեն պետք է սովորած լինեիք»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ինքը նախօրոք տեղյակ եղե՞լ է Ծառուկյանի տան խուզարկման մասին, վերջինս բացասական պատասխան տվեց։ Ըստ նրա, դրա նախօրեին վարչության նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ մասին չի խոսվել. «Ես այդ մասին տեղեկացվել եմ Արման Աբովյանի ուղիղ եթերից»:

Անդրադառնալով 1in.am-ի այն հրապարակմանը, թե Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Ալեն Սինոնյանը նշեց, որ նման բան չկա. «Ոչ Արման Բաբաջանյանի էջում, ոչ 1in.am-ում նման հրապարակում չկա։ Ես թերահավատորեն եմ մոտենում, որ ինչ-որ նման հանդիպում է տեղի ունեցել: Ես չեմ հավատում, այդքան քննադատելով հանդերձ, այդ մի հրապարակմանը ես չեմ հավատում»։

  • Կիսվել: