երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պարոն Մարգարյան, ուրիշի փոխարեն գործ մի արեք․ Երևանի քաղաքապետը` իրավաբանական վարչության պետին

Պարոն Մարգարյան, ուրիշի փոխարեն գործ մի արեք․ Երևանի քաղաքապետը` իրավաբանական վարչության պետին

Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ մարտի 28-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը դիտողություն արեց իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանին:

Տարածքային կառավարման մասին օրենքի փոփոխություններին վերաբերող հարց քննարկման ժամանակ նա տեհաքրքրվեց, թե արդյոք նախագիծը առանց տեղեկանք-հիմնավորմա՞ն են ուղարկել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Ի պատասխան հնչեց, որ իրավաբանական վարչության կողմից մշակվել է տեղեկանք-հիմնավորումը եւ ուղարկվել է ՏԿԵ նախարարություն:

Քաղաքապետն էլ արձագանքեց. «Պարոն Մարգարյան, արգելում եմ ձեզ տենց բաներ անել, չի կարելի: Իրավաբանական վարչությունը բոլոր բաների մասնագետը չէ, ինչո՞ւ չեք ուզում, որ ուրիշ ստորաբաժանումներն աշխատեն: Մասնագիտական ստորաբժանումները պետք է առաջարկ տան, դուք էլ իրավաբանական ձեւակերպում տաք, պետք չի ւորիշի փոխարեն աշխատել:

Վստահ եմ, պարոն Հայկ Սարգսյանը (քաղաքապետարանի աշխտակազմի տրանսպորտի վարչության պետի ժպ-խմբ) այդ հիմնավորումը չի էլ տեսել: Այդ հիմնավորումն ինձ էլ կուղարկեք: Պարոն, Մարգարյան, արգելում եմ ձեզ, եթե առանձնահատուկ բան չլինի, արգելում եմ, որ իրավաբանական վարչությունն ուրիշ վարչության փոխարեն գործ անի: Իրենցից լավ իրենց մասնագիտական իրավական ակտերի հետ շփումները ոչ մեկը չգիտի: Պետք չի դուք իրենց փոխարեն բան անեք»:

  • Կիսվել: