երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին. Արարատ Միրզոյան

Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին. Արարատ Միրզոյան

Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը, ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկությունը ճիշտ և ամբողջական չէ: Այս մասին ԵՄ բարձ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։

«Եթե չեմ սխալվում պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը»: Կրկին, պարոն Լավրովի տեղեկությունները չեն համախպատասխանում իրականությանը, Հայաստանում չկա «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»: Այն  ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար, վերաբերվում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից քաղաքական գործընթացներին խառնվելուն, մասնակցելուն:

Համաձայն մեր իրավապահ մարմինների՝ ոչ իրավական ձևով է եղել ցանկությունը մասնակցելու քաղաքական գործընթացներին այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելը կամ նախաձեռնելը: Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանը:

 

Կուզեի օգտվել առիթից և կոչ անել պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիագործընկերներին, ես կարծում եմ՝ ՌԴ պաշտոնյաները և մեդիափորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խանռվել մեր ներիքն գործերին»,- ասաց ԱԳ նախարարը:

  • Կիսվել: