ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պարո՛ն վարչապետ, պետք է ամեն ինչ անենք, որ սխալները չկրկնենք. նույն սխալն անընդհատ չենք կարող անել. Ալեն Սիմոնյան

Պարո՛ն վարչապետ, պետք է ամեն ինչ անենք, որ սխալները չկրկնենք. նույն սխալն անընդհատ չենք կարող անել. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շրջադարձային է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը։

«Այստեղ բաներ ասվեցին, որոնք շրջադարձային են, ելույթը մեծ էր, բովանդակալից էր ու վստահ եմ, որ մեր հասարակությունն այն կուսումնասիրի շատ ավելի խորը ձևով։ Ակնհայտ է, որ դժվար էր, ակնհայտ է, որ շրջադարձային ելույթ էր»,- ԱԺ-ում հայտարարեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի նախկինում թույլ տված սխաները նորից չանեն։

«Պարո՛ն վարչապետ, պետք է ամեն ինչ անենք, որ սխալները չկրկնենք, այո՛, եկել է մեր սխալները սրբագրելու ժամանակը, նույն սխալն անընդհատ չենք կարող անել, առավել ևս, որ այլընտրանք ուղղակի չունենք»,- հավելեց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: