ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարգևավճար ստացել է 132 պատգամավոր, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը

Պարգևավճար ստացել է 132 պատգամավոր, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը

Եթե դուք մի փոքր ցանկություն ունենայիք, կտեսնեիք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներն այլևս չեն օգտվում ծառայողական մեքենաներից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները այլևս չեն օգտվում ծառայողական մեքենաներից և այլն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Անդրադառնալով պարգևավճարների թեմային, Արարտ Միրզոյանը տեղեկացրեց, որ պարգևավճարի տեսքով 580 մլն դրամ տրամադրվել է 132 պատգամավորի 14 ամսվա համար։

«Շատ կոպիտ հաշվարկով սա ամիսը 240 հազար դրամի շրջանակում է։ Ես մի անգամ էլ եմ այդ թեմայով խոսել՝ սա կարող եք համարել հարկի, կարող եք համարել անհարկի, քաղաքական դիրքորոշման հարց է, մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է», -հավելեց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: