կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պարետատունը վերանում է, նոր տուգանքներ չեն սահմանվում, նման բան չկա․ Փոխնախարարը հակադարձում է ընդդիմադիրներին

Պարետատունը վերանում է, նոր տուգանքներ չեն սահմանվում, նման բան չկա․ Փոխնախարարը հակադարձում է ընդդիմադիրներին

Ազգային ժողովի նիստում արտակարգ դրությունը չեղարկելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ արդարադատույան փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հակադարձեց պատգամավորների հայտարարություններին․

«Նոր տուգանքներ չեն ավելանում, նման բան չի նախատեսվում։ Նոր տուգանքների մասին չէ խոսքը, արտակարգ դրության իրավական ռեժիմից երբ դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքների կիրառում, որպեսզի այդ պայքարը հնարավոր լինի կազմակերպել։ Հակառակ պարագայում՝ եթե նորմերը նախատեսված են, բայց սանկցիան չկա, ուղղակի անարդյունավետ է այդ նորմի սահմանումը», - հայտարարեց Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը չեղարկելով և մինչև 6 ամիս կարանտին հայտարարելով պարետի ինստիտուտը վերանում է։ Փոխնախարարը նաև հորդորեց ընդդիմադիր պատգամավորներին չմոլորեցնել հանրությանը՝ հայտարարելով, թե բժշկական գաղտնիքը հասանելի է դառնում տարբեր պատկան մարմիններին։

«Բժշկական գաղտնիքի ինֆորմացիան նախատեսված է միայն բուժհաստատության կողմից մշակելուն, օգտագործելուն։ Ինչպես նաև միայն վարակված լնելու ինֆորմացիան կարող է փոխանցվել ոստիկանությանը, տեսչական մարմնին մեկուսացման պայմանների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար», -հավելեց նախարարը։

  • Կիսվել: