ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարեկային ծառայողների աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ

Պարեկային ծառայողների աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ

Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
 
​Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։ Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։
Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։
 
​Քաղաքացուն օգնող, հասարակական կարգի պահպանությունն ապահովող և հանցավորությունը կանխարգելող պարեկային ստորաբաժանումների ծառայությունը նպաստելու է հանրության շրջանում օրինականության հաստատման ու պաշտպանվածության զգացողության աճին և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

  • Կիսվել: