շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարեկային ծառայությունը ներդրվելու է ողջ հանրապետությունում՝ մինչև 2023 թվականի ավարտը. Ֆիդանյան

Պարեկային ծառայությունը ներդրվելու է ողջ հանրապետությունում՝ մինչև 2023 թվականի ավարտը. Ֆիդանյան

ՀՀ ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին աշխատավարձը՝ ներառյալ պարգևատրումները, կազմել են 289 հազար դրամ։ Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Նրա խոսքով՝  մինչև 2023 թվականի տարեվերջ Պարեկային ծառայությունը  ներդրվելու է ողջ հանրապետությունում:

Ինչ վերաբերում է ոստիկանության գվարդիային`ապա, Ֆիդանյանի խոսքով, ԵԽ  աջակցությամբ մեկնարկել են նոր ծառայության օրենսդրական փաթեթին ու միջազգային չափորոշիչներին համապատասխանող սպառազինության ցանկի մշակման աշխատանքները:
Ոստիկանությունում իգական սեռի ներկայացուցիչների քանակը կազմում է  18,4 տոկոս` կանխատեսված 18,8 տոկոսի փոխարեն:

ՆԳՆ-ն իր առջև հավակնոտ նպատակ է դրել Պարեկային ծառությունում  կին ծառայողների թվաքանակը  մինչև 2024 թվականի ավարտը հասցնել 30 տոկոսի` անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն:

  • Կիսվել: