չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Պապիկյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Պապիկյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:

Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: