երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Պահանջում եմ վարչապետի հրաժարականը. Արթուր Դավթյան (տեսանյութ)

Պահանջում եմ վարչապետի հրաժարականը. Արթուր Դավթյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Այս մասին «Նեմեսիս» հուշակոթողի մոտ Բագրատ սրբազանի և դասախոս-գիտնականների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Չի կարող լինել որևէ մեկը, որ հակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը։ Ես այստեղ եմ` ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությունը, որի պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։ Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա»,–ասաց նա։

Դավթյանը նշեց, որ Տավուշի սահմանազատման գործընթացը որակում է ոչ թե որպես վատ լուծում, այլ լուծման բացակայություն։

  • Կիսվել: