շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պահանջում եմ հետ կանչել ԵՄ բոլոր դեսպաններին Ադրբեջանից. Ալբերտ Վայլեր

Պահանջում եմ հետ կանչել ԵՄ բոլոր դեսպաններին Ադրբեջանից. Ալբերտ Վայլեր

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ խմբակցության ներկայացուցիչ Ալբերտ Վայլերը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախում Ղազանչեցոցի հրթիռակոծության հետ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն՛՛։

Վայլերը  դիմել է դաշնային կառավարությանը և Բունդեսթագի իր խմբակցությանը՝ նշելով, որ արդեն 10 օր է՝ ադրբեջանական բանակը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա:

՛՛Մեզ են հասնում սարսափեցնող փաստեր այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Տխրությամբ և սարսափով տեղեկացա, որ Շուշի քաղաքի եկեղեցին, որը Լեռնային Ղարաբաղի հայերի հավատքի խորհրդանիշն էր, ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվել է։ Ես խստորեն դատապարտում եմ այս հանցագործությունը։ Աստծո տների ավերումը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն՛՛,-ասել է նա։

 

  • Կիսվել: