կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Պահանջում եմ 24 ժամվա մեջ հանրայնացնել Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ձայնագրությունը. Սաղաթելյան

Պահանջում եմ 24 ժամվա մեջ հանրայնացնել Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ձայնագրությունը. Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է հոկտեմբերի 19-ի՝ իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, որտեղ մեջբերել է նաև իր՝ Սաղաթելյանի անունը, ինչպես նաև պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին արձագանքել է, թե՝ ՛՛Ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով՛՛։

Սաղաթելյանը գրել է. ՛՛Ես հիմա չեմ անդրադառնում այդ հանդիպումների բովանդակությանը։
Պահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և այդ ժամանակ կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս՛՛։

Նա նշել է, որ ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա:

՛՛Ի դեպ, 《...և այլն, և այլն》֊ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։
Ժամանակը գնաց․․․

Հ․Գ․ Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք՛՛,-նշել է նա՝ հրապարակելով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի համապատասխան հատվածի տեսագրությունը։

  • Կիսվել: