ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին․ Դանիել Իոաննիսյան

Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ պահանջել են վարչական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանին։ 
Իոսննիսյանը,մասնավորապես, գրել է․
 
«Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։ 
 
Ըստ այդմ, գրում է Իոաննիսյանը, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։
 
Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան` տուգանելու պահանջով»։

  • Կիսվել: