չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի․ նախարար

Պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի․ նախարար

Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին:

Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում:

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: