հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ովքեր են ՀՀ ղեկավարին վերագրել  Հայաստանի սուվերեն տարածքներից զիջում՝ հօգուտ թշնամու. Վահագն Ալեքսանյան

Ովքեր են ՀՀ ղեկավարին վերագրել Հայաստանի սուվերեն տարածքներից զիջում՝ հօգուտ թշնամու. Վահագն Ալեքսանյան

Սիրելի հայրենակիցներ ուզում եմ հարցնել, թե ովքեր են այն շնչավոր էակները, ովքեր ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարին վերագրել են Հայաստանի սուվերեն տարածքներից զիջում՝ հօգուտ թշնամու բանավոր պայմանավորվածությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելությում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան ընդդիմության ելույթների, որտեղ իշխանությանը համարել էին կոլաբորացիոնիստներ:

«Ովքեր են թշնամական պետության նարատիվները ՀՀ քաղաքական դաշտ մտցնողները, հանրային խոսույթի մաս դարձնողները, եթե ոչ օտար կամ թշնամական ուժերի հետ համագործակցողները և նույն ինքը կոլաբորացիոնիստներ: Ուրինշ բան, որ բոլորի համար պարզ է, որ այդ բանավոր խոստման մասին սուտ թեզը դաշտ նետելով՝ ընդդիմությունը ինքը խոսստանում էր այդ միջանցքը տալ թշնամուն,  եթե թշնամին կօգնի իրեն Հայաստանում գալ իշխանության, բայց ուզում եմ ասել, որ ձեր այդ նախընտրական խոստումը  ձեր հնարավոր միակ էլեկտորատին չեք կարողանալու իրագործել»,-ասաց նա:

  • Կիսվել: