Ովքեր են համոզել Գագիկ Ծառուկյանին, որ Սահմանադրության քննարկման ժամանակ ԲՀԿ-ն լռի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ իրենց խրամատը վճռորոշ պահին լքելու և ելույթներ չունենալու որոշումը ԲՀԿ-ում կայացել է ծանր մարտերի արդյունքում։ Արմատական թևը զիջել է գործարար պատգամավորների ճնշմանը։
«Ամեն անգամ Նառայի ու Գևորգի ելույթներից հետո կա՛մ ՀՔԾ-ն, կա՛մ ՊԵԿ-ը բզբզում են մեր բիզնեսները»,- խոստովանեց ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մեկը։
Նրանց ծանրակշիռ մեծամասնությունն էլ Ծառուկյանին համոզել է անշառ դիրք բռնել այս հարցում, հատկապես, որ Ծառուկյանն էլ «մի լավ օրի չէ», ու սպասել «կրիտիկական պահի» և Հրայր Թովմասյանի պատճառով չվտանգել սեփական ունեցվածքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում