հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ովքեր են, որ ցանկանում են փոփոխել Սահմանադրությունը, անգամ եթե նրանք ձեր քարանձավից են. Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին

Ովքեր են, որ ցանկանում են փոփոխել Սահմանադրությունը, անգամ եթե նրանք ձեր քարանձավից են. Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին

Ովքեր են այդ հանրույթի մարդիկ, որ ցանկանում են փոփոխել Սահմանադրությունը, անգամ եթե նրանք ձեր քարանձավից են։ Այսօր ԱԺ արտահերթ նիստին այսպիսի հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ դիմելով Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով զեկուցող Վահագն Հովակիմյանին։

Վահագն Հովակիմյանը նշեց, որ իրավական հանրույթի՝ մեր ու Ձեր տեսադաշտի տիրույթը տարբեր է:

«Հաստատ կարող եմ վստահեցնել, որ իրավական հանրույթի այն շրջանակը, որն ինձ է ծանոթ՝ նման խնդիր քննարկում են: Ես չեմ բացառում, որ Ձեր շփման տեսադաշտի իրավական հանրույթն այլ բան է կարծում: Կախված թե Ձեր քարանձավից ոնց եք տեսնում աշխարհը, ամեն մարդ իր քարանձավից յուրովի է տեսնում՝ ես էլ իմ. փոխաբերական ընկալեք ասածս»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը շարունակելով նշեց.

«Սա այն հարց չէ, թե մենք հարցնենք, թե ով է ուզում փոխել ՍԴ և Դուք ասեք ժողովուրդը՝ չիմանալով, թե այդ ժողովուրդը Վահագն Հովակիմյանն  է, թե՝ Պողոս Պողոսյանը:  Հակառակ դեպքում այս հիմնավորման մեջ նշված իրավական հանրույթը միայն Ձեր քարանձավի մարդիկ են, որոնք բերել են հակասահմանադրական նախագիծ և պարտադրում են ընդունել՝ ոչ միայն ԱԺ-ին, այլ ժողովրդին: Ասեք, ովքեր են այդ հանրույթի մարդիկ, եթե անգամ նրանք Ձեր քարանձավի մարդիկ են»:

  • Կիսվել: