հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ով որքան է մուծվել ՔՊ դրամահավաքին. «Հրապարակ»

Ով որքան է մուծվել ՔՊ դրամահավաքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրում է փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում նվիրատուների մասին, իսկ իշխող ուժը շարունակում է գաղտնի պահել նրանց ցանկը։ Գրվեց, որ 20 հազար դոլար փոխանցել է Սամվել Ալեքսանյանը:

Ներկա են եղել և գումար են տրամադրել նաև Սերժ Սարգսյանի եղբոր մերձավոր ընկեր Գաբրիել Ջեմբերջին, էլիտար շենքերի շինարար Արմեն Մկոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի խնամին՝ Սարգիս Թադևոսյանը։

Մոսկվաբնակ մեծահարուստն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին է, նրա հրավերով էլ մասնակցել է։ Ժամանակին հրապարակումներ եղան, որ նրա աջակցությամբ է Սարգսյանը դարձել գյուղապետ։ Մեզ ասացին, որ նա մոտ 10 հազար դոլար է նվիրաբերել։ Կոկորդիլոսասեր մարզպետը երեկ անհասանելի էր»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: