Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների․ Բաբայան
Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների: Այս մասին գրառում է կատարել կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նրանց թվում են՝ Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը: