շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
«Ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել մեր պայքարը». Արթուր Վանեցյանը 19։00-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ (Տեսանյութ)

«Ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել մեր պայքարը». Արթուր Վանեցյանը 19։00-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ (Տեսանյութ)

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահ է` ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը։

Ընդդիմադիր գործիչը ժամը 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ։Վանեցյանը հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։

«Ոստիիկանությունը փորձում է կասեցնել մեր պայքարը, բիրտ ուժ կիրառել, բայց չի հաջողվի, մենք ուժեղ ենք ու անպայման հաջողելու ենք», - ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը կոչ արեց չտրվել որևէ սադրանքի։

«Ցանկացած տեղեկատվություն, որը մատուցվում է իշխանության կողմից, մինչև հավատալը, խնդրում եմ, վելուծեք ու տրամաբանեք՝ կարո՞ղ է դա ճիշտ լինել։ Այնքան են վախեցած, որ սկսել են կեղծ լուրերով ուրախանալ, իրենք գրում են, իրենց ֆեյքերով հավանում են ու ուրախանում», - նշեց «Հայրենիք» կուսակցութան նախագահը։

Նա ասաց, որ ժամը 19։00-ին կարևոր բաների մասին են խոսելու. ներկայացնելու են իրենց վաղվա անելիքները։

 

  • Կիսվել: