ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանության զորքերի հրամանատարը իտալացի գործընկերոջն է ներկայացրել ոստիկանական գվարդիայի ձևավորման գործընթացը

Ոստիկանության զորքերի հրամանատարը իտալացի գործընկերոջն է ներկայացրել ոստիկանական գվարդիայի ձևավորման գործընթացը

ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը մարտի 16-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Կապրիի կարաբիներների հրամանատար Պիետրո Բեռնարդոյին։

Ողջունելով հյուրերին՝ Հայկ Բաբայանը ներկայացրել է Ոստիկանության զորքերի գործունեության շրջանակն ու անցած ուղին։ Նա խոսել է նաև Ոստիկանության զորքերում իրականացվելիք բարեփոխումների մասին, որոնց արդյունքում կձևավորվի ոստիկանական գվարդիա։

Պիետրո Բեռնարդոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Կապրիի կարաբիներների ծառայության մանրամասներ։

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իտալիայից ժամանած հյուրերը շրջել են Ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքում, ծանոթացել ծառայությանը, եղել թանգարանում, որտեղ նրանց ներկայացվել է ստորաբաժանման անցած ուղին։

Պիետրո Բեռնարդոն գրառում է արել պատվավոր հյուրերի մատյանում։ Իտալացի հյուրերը եղել են նաև ակումբում, որտեղ ունկնդրել են իտալական հայտնի երգեր՝ Ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ։ Իսկ Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվել է հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների անցած ուղին։

  • Կիսվել: