չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոստիկանության բաժնի պետը գողություններ էր կազմակերպել, որ պարգեւատրում ստանան. Փաշինյան

Ոստիկանության բաժնի պետը գողություններ էր կազմակերպել, որ պարգեւատրում ստանան. Փաշինյան

Ոստիկանության բաժնի պետը գողություններ էր կազմակերպել, որ պարգեւատրում ստանան։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե ինչով է պայմանավորված հանցագրծությունների թվի աճը։

«Դուք գիտեք, որ 2019 թվականի հանցագործությունների էֆեկտիվ բացահայտման համար պարգեւատրամն համակարգ ներդրեցինք ոստիկանության համար եւ վերջերս մի դեպք պարզվեց, երբ ոստիկանության բաժնի պետը եւ անձնակազմի որոշ ներկայացուցիչներ, թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք գան այդ գողութունը բացահայտեն եւ դրա համար պարգեւավճար ստանան։ Ո՞ւմ մտքով կանցներ նման բան»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը ներկայացրեց նաեւ , որ այսօր ՀՀ–ն կալանավորված անձանց թվով՝ վերջին ցուցանիշներով արդեն համապատասխանում է եվրոպական, եթե ոչ լավագույն, ապա ամենացածր նշաձողին։

«Մենք յասօր ունենք գողության համար, որպես մեղադրյալ ներգրավված անձինք, ովքեր դատարանի կողմից կալանքից ազատ են արձակվում՝ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին, իրենք նախաքննության ընթացքում նոր գողություն են անում։ Կա նաեւ 3–րդը, այստեղ մի քիչ ձեր բոստանն էլ քար գցեմ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, հեղափոխական կառավարության նկատմամբ, այդ թվում ձեր կուսակցության կողմից քաղաքական ճնշում էր գործադրվում համաներման հետ կապված, դա նաեւ դրա արդյունքներից մեկն է, որովհետեւ ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում եմ շատ վատ գործիք, որովհետեւ գործնականում համաներման ազատ արձակվածների 60–70 տոկոսն առաջիկա 1–2 տարվա ընթացքում բռնվում է նոր հանցանք կատարելու մեջ»,– ասաց Փաշինյանը։

 

  • Կիսվել: