ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանության բարեփոխումների արդյունքում կադրային ջարդ չի լինելու․ Տիգրան Եսայան

Ոստիկանության բարեփոխումների արդյունքում կադրային ջարդ չի լինելու․ Տիգրան Եսայան

 Ոստիկանության բարեփոխումները լինելու են շատ սահուն: Այս մասին այսօր «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Բարեփոխումները շատ սահուն են լինելու: Միանշանակ կարող եմ ասել, որ ոստիկանությունում կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, նրանք բոլորը կմնան և կաշխատեն` անկախ նրանց ով լինելուց»,- ընդգծեց Եսայանը:

Նա նշեց, որ նախատեսվում է պարեկային նոր ծառայություն ստեղծել և, բնականաբար, նոր գործառույթներ պահանջող ծառայությանն անհրաժեշտ են նոր չափորոշիչներ:

«Ինչ վերաբերում է նրանց, ովքեր դուրս կմնան ծառայությունից, կտեղափոխվեն ոստիկանության տարբեր այլ ծառայություններ»,- վստահեցրեց Եսայանը:

  • Կիսվել: