երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանին, զինվորին պաշտպանելու կարիք ունենք. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ոստիկանին, զինվորին պաշտպանելու կարիք ունենք. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Հասել ենք այն վիճակին, որ ոստիկանին, զինվորին, ԱԻՆ-ում աշխատողին պաշտպանելու կարիք ունենք, մարդիկ իրականացնում են հանրության շահերից բխող ծառայություն, հետևաբար հանրությունը, մասնավորապես, խորհրդարանը, օրենսդրական դաշտը պետք է իրենց ծառայության հետ կապված երաշխիքներ ստեղծեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներին:

«Այլ տեղերից կադրեր ներգրավելու հնարավորությունը շատ դրական փոփոխություն է, որը ներկայացված այս օրենսդրական փաթեթով իրականացնելու ենք։ Մենք սպասում ենք հանրային ծառայության ոլորտում բարեփոխումների ռազմավարությանը, մենք այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Ես ուզում եմ խոսել զինվորական ծառայության ոլորտում մարդկանց երաշխիքների մասին։

Մեր երկրում հասել ենք ժողովրդավարության այնպիսի աստիճանի, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ, մասնավորապես, ոստիկանության ծառայությունում, որը ևս զինվորական ծառայություն է, ունենալ այդ մարդկանց ծառայության հստակ երաշխիքներ։ ՀՀ-ում, այո՛, մենք ստեղծել ենք ժողովրդավարության այդ մակարդակը, որ ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով։ Առաջարկում եմ առաջիկայում այպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: