շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մի շարք ԶԼՄ-ներ և անհատներ դիտավորյալ տարածել են կեղծ լուրը․ Իմքայլական պատգամավորը հերքում է

Մի շարք ԶԼՄ-ներ և անհատներ դիտավորյալ տարածել են կեղծ լուրը․ Իմքայլական պատգամավորը հերքում է

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր վարակված լինելու մասին լուրերին, մասնավորապես, նշելով․

«ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիտերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:

ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:

Առողջություն բոլորիդ»:

 

  • Կիսվել: