չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը. Վարչապետի խոսնակ

Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը. Վարչապետի խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է: Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։

Նշենք, որ հանդիպումից առաջ Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ։

«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Սուրեն Պետրոսյանն ահազանգում է: Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

  • Կիսվել: