երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որքան ստորագրություն է հավաքել «ՀայաՔվեն» հինգ աշխատանքային օրվա ընթացքում․ ներկայացնում է նախաձեռնության համակարգողը

Որքան ստորագրություն է հավաքել «ՀայաՔվեն» հինգ աշխատանքային օրվա ընթացքում․ ներկայացնում է նախաձեռնության համակարգողը

Հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ՀայաՔվեն» հավաքել է 14․800 ստորագրություն, որից 10 հազարը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր  քաղաքացիներին եւ նորից ընդգծում ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է և ստորագրելով՝ որևէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի», - ընդգծեց Չալաբյանը:

 

  • Կիսվել: