հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որքան նողկալի է Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելը, նույնքան էլ՝ ծեծի ենթարկողներին արդարացնողների ստերը․ Տարոն Չախոյան

Որքան նողկալի է Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելը, նույնքան էլ՝ ծեծի ենթարկողներին արդարացնողների ստերը․ Տարոն Չախոյան

Որքան նողկալի է Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու միջադեպը, նույնքան նողկալի է ծեծի ենթարկողներին արդարացնողների ստերը։ Այս մասին գրում է  Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Ծեծի ենթարկված տարեց տղամարդկանցից մեկը օրինակ 74 տարեկան է։ Հիմա էլ փորձում են բոլորին համոզել, թե 74-ամյա տարեց մարդը, ով անգամ դժվարությամբ է քայլում, մեքենաներ է կոտրել, դրա համար էլ ծեծի են ենթարկել ու արդարացնում են ծեծի ենթարկողներին։

ՀԳ․ Գործը վաղուց արդեն իրավապահների տիրույթում է, իսկ մեղավորները պետք պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

  • Կիսվել: