ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, դրանք խիստ լարված են.  Խաչատրյան

Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, դրանք խիստ լարված են. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը կապեց հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հետ։ «Ռուսաստանի կողմից այս քայլը որոշակի ուղերձ էր։ Խնդիրը միայն ՀԱՊԿ-ը չէ, հարցազրույցի ժամանակ այլ արտահայտություններ էլ են արվել»,-ասաց նա:

Ակնհայտ է, որ որքան էլ Փաշինյանն ասեր ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ լավ են, հղում կատարեր Պուտինի հետ իր լավ հարաբերությունների վրա, հարաբերությունները խիստ լարված են, ու դա չի կարող իր անդրադարձը չունենալ հանրային տրամադրությունների վրա: Պարզ է, որ տիրապետելով քարոզչական հսկա ռեսուրսներին, հանրային կարծիք ձեւավորելու վրա իշխանության կարողությունը շատ մեծ է»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: