Որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի շարունակական ագրեսիայի քաղաքականությանը
Մարտի 21-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Նամակը հասանելի է ՄԱԿ պաշտոնական կայքում